EasyPay | Օնլայն վճարումներ մեկ հպումով
EasyPay խաղարկություն

Ինչպես մասնակցել

Քայլ 1. Կատարիր նույնականացում պահանջող գործարքներ
EasyPay տերմինալներում նույնականացում անհրաժեշտ է ավանդի, քարտի և հաշվի համալրումներ կատարելու համար։
Քայլ 2. Անցիր նույնականացում
Դու կարող ես նույնականանալ հետևյալ եղանակներից մեկով՝
  • easywallet
  • imID
  • Arca QR
  • ՀԾՀ
  • բանկային քարտ

Կարևոր է իմանալ

Եթե անցել ես նույնականացում easywallet-ով, խաղարկությանը մասնակցելու համար պարզապես հաստատիր արդեն իսկ լրացված հեռախոսահամարը տերմինալի էկրանին։

Եթե նույնականացումն անցել ես մյուս եղանակներից մեկով, մուտքագրիր այն հեռախոսահամարը, որով ցանկանում ես մասնակցել խաղարկությանը, ապա հաստատիր մասնակցությունդ։

Քայլ 3. Ստացիր մասնակցության տոմսեր
Յուրաքանչյուր հաջող գործարքի համար կստանաս խաղարկության մասնակցության տոմս։ easywallet-ով նույնականացումն ընտրելը քեզ կտա մասնակցության 5 տոմս, իսկ այլ եղանակներով նույնականանալը՝ 1-ական տոմս։

Ներբեռնիր easywallet, ստացիր ավելի շատ խաղարկության տոմսեր

Ներբեռնել

Ինչպես են ընտրվում հաղթողները

Խաղարկության ավարտից հետո դու մասնակցում ես խաղարկությանը քո կուտակած մասնակցության տոմսերով։ Հաղթողներն ընտրվում են թվային պատահական ընտրության համակարգի միջոցով։

Խաղարկությունը կամփոփվի մինչև 2026 թ․ հոկտեմբերի 15-ը։ Նաև ծանոթացիր խաղարկության պայմաններին և դրույթներին։

Կարևոր է իմանալ

Որքան շատ հաջող գործարքներ ունենաս, այնքան մեծ կլինի հաղթելու հավանականությունը։

EasyPay տերմինալները՝ Հայաստանով մեկ

  • ավելի քան 4000 տերմինալ
  • հասանելիություն ՀՀ ողջ տարածքում
  • արագ և հարմար վճարումներ ցանկացած ժամանակ

Հաճախ տրվող հարցեր

Խաղարկությանը կարող ես մասնակցել՝ կատարելով ավանդի, քարտի և/կամ հաշվի համալրում(ներ)։

Այո։ Խաղարկությանը կարող ես մասնակցել նույնականացման ցանկացած եղանակով։ easywallet-ով նույնականացումը պարզապես առավելություն է տալիս։

Եթե արդեն նույնականացված ես easywallet-ում, յուրաքանչյուր հաջող գործարքի համար կստանաս մասնակցության 5 տոմս։ Նաև հեռախոսահամարը մուտքագրելու կարիք չի լինի․ այն ավտոմատ լրացված կլինի տերմինալում։ Կմնա միայն հաստատել մասնակցությունը խաղարկությանը և շարունակել գործարքը։

ImID-ով, Arca QR-ով, ՀԾՀ-ով կամ բանկային քարտով նույնականանալու դեպքում կստանաս 1 տոմս, իսկ easywallet-ով նույնականացումն ընտրելու դեպքում՝ միանգամից 5 տոմս յուրաքանչյուր հաջողված գործարքի դիմաց։

Երբ մուտք գործես easywallet այն հեռախոսահամարով, որով տերմինալում հաստատել ես մասնակցությունդ խաղարկությանը, կտեսնես այդ հեռախոսահամարով կատարված հաջող գործարքների քանակը։

Կարևոր է իմանալ. Տոմսերի քանակը ստուգելու համար easywallet օգտահաշվում պետք է գրանցված լինի այն հեռախոսահամարը, որով հաստատել ես մասնակցությունդ խաղարկությանը՝ անկախ նույնականացման եղանակից։ Եթե չունես easywallet, միևնույնն է կարող ես մասնակցել խաղարկությանը՝ նույնականանալով այլ եղանակներով։ Խաղարկության ավարտից առաջ կստանաս SMS հաղորդագրություն քո մասնակցության տոմսերի քանակի մասին։

Այո։ Յուրաքանչյուր հաջող գործարք ավելացնում է մասնակցության տոմսերի քանակը։

Մուտքագրված յուրաքանչյուր հեռախոսահամար քեզ կարող է բերել առավելագույնը մեկ մրցանակ։

Այո։ Բոլոր հաջող գործարքները մասնակցում են խաղարկությանը։

Պատրա՞ստ ես մասնակցել ու շահել

Ներբեռնել easywallet Ծանոթանալ պայմաններին